Երևանի թիվ 162 մանկապարտեզը գործում է 1978 թվականից: Շենքը երկհարկանի տիպային կարդալ ավելին

Երկ

08:30 - 17:00

Երք

08:30 - 17:00

Չրք

08:30 - 17:00

Հնգ

08:30 - 17:00

Ուրբ

08:30 - 17:00

Շբթ

Closed All Day

Կիր

Closed All Day

+374 10 24-00-49

ՀՀ, ք. Երևան, Մ. Ավետիսյան փողոց 20

Երևանի թիվ 162 մանկապարտեզը գործում է 1978 թվականից: Շենքը երկհարկանի տիպային կառույց է:
Մանկապարտեզում մեծ ուշադրություն է դարձվում  երեխաների ֆիզիկական դաստիարակությանը, երեխաները այստեղ սովորում են նկարել, ծեփել, երգել, պարել, կատարել ապլիկացիոն և կառուցողական աշխատանքներ: Մանկապարտեզում կազմակերպվում է լրացուցիչ ծառայություն՝ անգլերենի ուսուցում:
Հաստատությունում կարևորվում է բնության նկատմամբ գրագետ վերաբերմունքի, առողջ ապրելակերպի ուղղությամբ տարվող աշխատանքները: Բավական մեծ էր «Բնության բարեկամներ» ՀԿ-ի և ՖԱՕ-ի համատեղ իրականացված աշխատանքների դերը: Վերջինների ջանքերով մանկապարտեզն այսօր բավական գեղեցիկ այգի ունի:
Լուծվել է նաև երեխաների  խաղահրապարակի հարցը շնորհիվ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նվիրաբերած մանկական  խաղահրապարակների:
2013թ.-ից  քաղաքապետարանը մանկապարտեզը համալրեց նոր գույքով՝ սառնարանով, գազօջախով, մանկական զգեստապահարաններով, մահճակալներով, սեղաններով, աթոռներով, խոհանոցային պարագաներով:
2015թ.-ին քաղաքապետարանի կողմից ամբողջովին փոխվել են մանակապարտեզի  տանիքը, դռներն ու լուսամուտները: 2016-17թթ.-ին վերանորոգվել է  խոհանոցը, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

Նկարներ չկան

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան