Երևանի համար 161 մանկապարտեզը հիմնադրվել է 1977 թ.-ին:
Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական դաստիարակությանը: Երեխաները այստեղ սովորում են նկարել, երգել, ծեփել, կատարում են կառուցողական և ապլիկացիոն աշխատանքներ։
Մանկապարտեզի առօրյայի անբաժանելի մասն են հայկական ազգային տոներին նվիրված հանդեսները, որոնց երեխաները մասնակցում են մեծ ուրախությամբ, իսկ աշխատողները` ամենայն պատասխանատվությամբ։
Մարզադահլիճում առկա մարզագույքը և երաժշտական պարապմունքների դահլիճի համապատասխան գույքը նպաստում են երեխաների մարզական և երաժշտական դաստիարակությանը: Մանկապարտեզում գործում են երեխաներին զարգացնող լրացուցիչ ծառայություններ ՝ անգլերեն և ռուսերեն :
2013 թվականից Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզը համալրում է գույքով՝ մահճակալներ, սեղաններ, աթոռներ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, գույք, տեխնիկա՝ սալօջախ, սառնարան, իսկ 2014թ.վերանորոգվել է մանկապարտեզի տանիքը, 1 խմբի խմբասենյակը, սանհանգույցը, ննջասենյակը և միջանքը: