Երևան քաղաքի թիվ 159 մանկապարտեզը գործում է 1968 թ.-ից։ Մանկապարտեզի ուսումնական կարդալ ավելին

Երկ

08:30 - 17:00

Երք

08:30 - 17:00

Չրք

08:30 - 17:00

Հնգ

08:30 - 17:00

Ուրբ

08:30 - 17:00

Շբթ

Closed All Day

Կիր

Closed All Day

 +374 10 46-34-20

ՀՀ, ք. Երևան, Զ. Քանաքեռցու փողոց 32

Երևան քաղաքի թիվ 159 մանկապարտեզը գործում է 1968 թ.-ից։
Մանկապարտեզի ուսումնական ծրագրերն իրականացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կրթական ծրագրի հիման վրա:
2010 թվականից մանկապարտեզը համագործակցում է «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագրի և «Քայլ առ քայլ» ԲՀ-ի հետ, որն իրականացնում է ուսումնառության անհատականացված երեխայակենտրոն մոտեցումներ, դաստիարակների վերապատրաստումներ և մեծ տեղ է հատկացնում ընտանիքների մասնակցությանը երեխաների դաստիարակման և ուսուցման գործընթացին , ինչպես նաև կրթական ծրագրերի հետագա զարգացման հետազոտություններ է իրականացնում: Այս ուսումնական տարում «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը «Քայլ առ քայլ» ԲՀ-ի հետ ծնողական կրթության դասընթացներ է իրականացնում, որը նպաստում է ընտանեկան ինչպես նաև ծնող և երեխա փոխհարաբերությունների ներդաշնակ զարգացմանը:
Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական դաստիարակությանը: Երեխաները այստեղ սովորում են նկարել, երգել, ծեփել, կատարում են կառուցողական և ապլիկացիոն աշխատանքներ։
Մանկապարտեզի առօրյայի անբաժանելի մասն են հայկական ազգային տոներին նվիրված հանդեսները, որոնց երեխաները մասնակցում են մեծ ուրախությամբ, իսկ աշխատողները` ամենայն պատասխանատվությամբ։
«Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը համագործակցության ընթացքում մանկապարտեզին նվիրում է մահճակալներ, պահարաններ, երեխաներին զարգացնող խաղեր:
«Հադրութ 1» ՍՊԸ-ն 2014-2015 թվականներին վերանորոգել է մանկապարտեզի դահլիճը , միջանցքը, բուժ. կետը և տնօրենի սենյակը , կառուցվել է առանձնացված սենյակ-լվացարան:
2014թ. «Վորլդ Վիժն Հայաստան» ՏԶԾ-ի կողմից վերանորոգվել է մանկապարտեզի դիմապատը, իսկ քաղապապետարանի կողմից վերանորոգվել է մանկապարտեզի տանիքը:
2013 թվականից Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզը համալրում է գույքով՝ մահճակալներ, սեղաններ, աթոռներ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, գույք, տեխնիկա՝ սառնարան:

Նկարներ չկան

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան