Երևանի համար 158 մանկապարտեզը հիմնադրվել է 1965 թ.-ին: Մանկապարտեզի խմբասենյակներն կարդալ ավելին

Երկ

08:30 - 17:00

Երք

08:30 - 17:00

Չրք

08:30 - 17:00

Հնգ

08:30 - 17:00

Ուրբ

08:30 - 17:00

Շբթ

Closed All Day

Կիր

Closed All Day

+374 10 24-40-70

ՀՀ, ք. Երևան, Դրոյի փողոց 16

Երևանի համար 158 մանկապարտեզը հիմնադրվել է 1965 թ.-ին:
Մանկապարտեզի խմբասենյակներն ունեն առանձին ննջարաններ, ճաշասենյակներ, խաղասենյակներ։ Մանկապարտեզն ունի երաժշտության դահլիճ, բուժ-քրոջ սենյակ, մեթոդ. սենյակ, խոհանոց։ Բակը ցանկապատված է: Կանաչապատ բակում տեղադրված հարմարավետ տաղավարներում գիպսից պատրաստված կենդանիների հետ խաղալիս երեխաները իրենց զգում են բնության մի մասնիկը։
Անձնակազմը համալրված է բարձրագույն ավարտած մասնագետներով։ Երեխաները այստեղ սովորում են նկարել, երգել, ծեփել, կատարում են կառուցողական և ապլիկացիոն աշխատանքներ։
Նախակրթարանում օրն սկսվում է մարմնամարզությամբ։ Ֆիզկուլտուրայի պարապմունքները անց են կացվում դահլիճում, իսկ տաք եղանակներին`բակում։ Բաց պարապմունքների ժամանակ համագործակցում ենք համայնքի մյուս մանկապարտեզների հետ`փորձի պոխանակման կարգով։
Մանկապարտեզի առօրյայի անբաժանելի մասն են հայկական ազգային տոներին նվիրված հանդեսները, որոնց երեխաները մասնակցում են մեծ ուրախությամբ, իսկ աշխատողները` ամենայն պատասխանատվությամբ։
Երևանի քաղաքապետարանը 2013 թվականին փոխել է մանկապարտեզի պատուհանները և դռները , վերանորոգվել է տանիքը, կրտսեր I խմբի սանհանգույցը: 2013 թվականից Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզը համալրում է գույքով՝ մահճակալներ, սեղաններ, աթոռներ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, գույք, տեխնիկա՝ սալօջախ, սառնարան:

Նկարներ չկան

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան