Երևան համար 154 մանկապարտեզը (նախկինում թիվ 182 մսուր-մանկապարտեզ, ապա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համար 7 մանկապարտեզ) հիմնադրվել է 1963 թ.-ին:
Իսկզբանե մանկապարտեզում գործել են 6 խմբեր, որոնք տեղակայված են եղել 3 առանձին երկհարկանի մասնաշենքերում։ Նախկինում գործել են գիշերօթիկ ու ռուսական խմբեր։
Մի քանի փուլով նորոգված մանկապարտեզում ավարտվել են վերջին փուլում ծրագրված՝ միջանցքների, աստիճանավանդակների ամբողջական նորոգման ու շենքի արտաքին հարդարման աշխատանքները։
«Մանկապարտեզի նորոգումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի միջոցներով։
Մանկապարտեզին տրամադրվել է խմբասենյակային նոր գույք` աթոռներ, սեղաններ, տնակներ, զարգացնող խաղեր: Գույքը հավասարաչափ տեղ է գտել կրթօջախում գործող բոլոր 4 խմբերում: