Երևան համար 142 մանկապարտեզը գործում է 1965 թ.-ի մարտի 3-ից։ Շենքը տիպային է, նախատեսված՝ 6 խմբի համար։
Առաջնորդվելով ԿԳՆ կրթական համալիր ծրագրով՝ մանկապարտեզում, երեխաների ներդաշնակ և բազմակողմանի զարգացման նպատակով, կազմակերպվել են կրթադաստիարակչական աշխատանքներ, տոնական միջոցառումներ, սպորտլանդիաներ, էքսկուրսիաներ։
Հաստատությունում աշխատում են մասնագիտական կրթությամբ մանկավարժներ, որոնք ջանք չեն խնայում հայրենիքին արժանավայել սերունդ դաստիարակելու գործում։