Երևանի համար 139 մանկապարտեզը գործում է 1964 թ.-ից։ Այն տիպային կառույց է` լայնարձակ կարդալ ավելին

Երկ

08:30 - 17:00

Երք

08:30 - 17:00

Չրք

08:30 - 17:00

Հնգ

08:30 - 17:00

Ուրբ

08:30 - 17:00

Շբթ

Closed All Day

Կիր

Closed All Day

+374 10 48-31-70

ՀՀ, ք. Երևան, Ս. Տարոնցու փողոց 28

Երևանի համար 139 մանկապարտեզը գործում է 1964 թ.-ից։ Այն տիպային կառույց է` լայնարձակ ու հարմարավետ բակով: Հաստատությունը ունի ընդարձակ դահլիճ, որտեղ տեղի են ունենում ամենօրյա երաժշտական պարապմունքներն ու տոնական հանդեսները, մեթոդական աշխատասենյակ, որտեղ կազմակերպվում են մանկխորհներ, ծնողական հավաքներ, ունի բուժկետ, ուր երեխաներն անհրաժեշտության դեպքում ստանում են առաջին բուժօգնություն: Մանկապարտեզի ուշադրության կենտրոնում է խոհանոցը, որտեղ պատրաստվում է երեխայի բնականոն զարգացման համար անհրաժեշտ որակյալ սնունդ:
Մանկապարտեզի անձնակազմն ողջամտորեն և բարեխղճորեն է իրականացնում իր պարտականությունները, ապահովելով երեխայի կյանքի, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումը, նրա ինտելեկտուալ, ֆիզիկական և անհատական զարգացումը, երեխաի զարգացման շեղումների շտկողական աշխատանքների իրականացումը, երեխայի ստեղծագործական ընդունակությունների, հետաքրքրությունների զարգացումը, ցուցաբերելով անհատական մոտեցում` երեխայի զարգացման առանձնահատկությունների հաշվառմամբ, հոգալով երեխայի հուզական բարենպաստության համար։ Այստեղ երեխային հարգում են որպես ինքուրույն անհատականություն։
Մանկապարտեզի լավ ու բարի ավանդույթները, համալրելով ժամանակակից մոտեցումներով ու մեթոդներով, կրթության ու դաստիարակության արդի սկզբունքներով ու դրույթներով, Երևանի քաղաքապետարանի կողմից ուղղորդված որոշումներով, ամբողջական են դարձնում մանկապարտեզի գործունեությունը։ Հաստատությունում կարևորվում է մայրենի լեզվի ճիշտ և գրական ուսուցումը, զուգահեռ տարվում է օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն) տարրական գիտելիքների լրացուցիչ գործընթաց։ Բարձր հիմքերի վրա է դրված նաև ֆիզիկական դաստիարակությունը, որն անհրաժեշտ է երեխայի առողջության համար։

Նկարներ չկան

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան