Երևանի համար 135 մանկապարտեզը (նախկինում թիվ 174 մսուր-մանկապարտեզը) գործում է 1963 թ.-ից։ Նախատեսված է 4 խմբի համար: Մեծ սեր ու հարգանք են վայելել տնօրեններ` Ռիմա Պետրոսյանը, Ամալյա Մանուկյանը, Նելլի Խաչատրյանը, Ալվարդ Ավետիսյանը, Լենա Զինոյանը, Անահիտ Մուրադյանը, Գոհար Մաթևոսյանը։
Մանկապարտեզի մանկավարժական գործունեության մեջ յուրահատուկ ավանդ ունեն տարիների մեծ փորձ վաստակած դաշնակահար` Արփենիկ Հարությունյանը, դաստիարակներ` Հասմիկ Սիմոնյանը, Հասմիկ Այվազյանը, Մարիետա Ղարագյոզյանը, Անահիտ Պապոյանը։
Մանկավարժական անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում բազմաթիվ ու բազմազան միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու գործում։ Դրա վառ ապացույցն են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են` «Էրեբունի-Երևան», «Ոսկե աշուն», «Ծաղկազարդ», «Սուրբ Զատիկ», որոնք բազմիցս արժանացել են մեծ գովասանքի թե՛ ծնողների, թե՛ թաղապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի մասնագետների կողմից։ Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա ուրբաթ օրը մանկապարտեզում անց է կացվում մարզաժամանցային օր: