Երևանի համար 87 մսուր-մանկապարտեզը շահագործման է հանձնվել 1985 թ.-ին: Մանկապարտեզի առաջին վարիչն է նշանակվել Էլյա Եղիշի Մկրտչյանը:
Մանկապարտեզը կառուցվել է նոր կազմավորվող թաղամասում, որտեղ բնակչության թիվը ցածր էր, հետևաբար քիչ էր և մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը, ընսամենը գործում էր 3 խումբ։ Բնակչության համալրման հետ միասին ավելանում էին նաև սաները, արդեն 1987 թ.-ին հաստատությունը գործում էր 13 խումբով։
Մանկապարտեզն ունի երաժշտական պարապմունքների դահլիճ, անհրաժեշտ գույքով: