Երևանի համար 114 մանկապարտեզը կառուցվել է 1975 թ.-ին։ Այն երկհարկանի տիպային կառույց է և ունի 4 մասնաշենք։ Շենքի նախագծային հզորությունը սահմանված է 360 երեխայի համար։
1975 թ.-ից մինչ 1997 թ. մանկապարտեզը կոչվել է համար 272 մսուր-մանկապարտեզ, 1997 թ.-ից մինչև 2010 թ.` համար 20 մսուր-մանկապարտեզ, Երևանի ավագանու 09.02.2010 թ.-ի N62-Ա որոշման համաձայն այն անվանվեց «Երևանի համար 114 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի: Այս տարիների ընթացքում մանկապարտեզը ղեկավարել են տնօրեններ` Սվետլանա Պետրոսյանը, Ասյա Չախալյանը, Կարինե Քոթանջյան-Պետրոսյանը։ Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով հարստացրել են ուսումնական հաստատության պատմության էջերը։
Մանկապարտեզում երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացն իրականացվում է ըստ համալիր ծրագրի։ Մանկապարտեզն ունի մարզական և երաժշտական պարապմունքների դահլիճներ՝ անհրաժեշտ գույքով: Կազմակերպվում և անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, սպորտլանդիաներ, ազգային տոներ և այլն։