Երևանի համար 112 մանկապարտեզը (նախկինում՝ թիվ 263, ապա՝ համար 17 մանկապարտեզ) գործում կարդալ ավելին

Երկ

08:30 - 17:00

Երք

08:30 - 17:00

Չրք

08:30 - 17:00

Հնգ

08:30 - 17:00

Ուրբ

08:30 - 17:00

Շբթ

Closed All Day

Կիր

Closed All Day

+374 10 64-60-50

ՀՀ, ք. Երևան, Ն. Մառի փողոց 9

Երևանի համար 112 մանկապարտեզը (նախկինում՝ թիվ 263, ապա՝ համար 17 մանկապարտեզ) գործում է 1972 թ.-ի հոկտեմբերի 1-ից։ Առաջին տնօրենն է եղել Օֆելյա Մարությանը:
Մանկապարտեզն ունի 1 դահլիճ, բուժկետ, մեթոդ. կաբինետ, խոհանոց, լվացքատուն։ Հողային ընդհանուր տարածքը կազմում է 0.38254 հա, իսկ շենքի մակերեսը՝ 1072.8 քմ է։
Ուսումնական աշխատանքներով մանկապարտեզը միշտ էլ եղել է առաջին շարքերում։ Նաև այստեղ միշտ կարևորվել են երեխաների ֆիզակիկան մարզումները: Մանկապարտեզում անցկացվող հանդեսները համահունչ են ազգային և հանրապետության նշանավոր տարեթվերին և հոբելյաններին, որոնց մշտապես մեծ շուք են տվել կազմակերպվող ցուցահանդեսները։ Մեր սաները տարբեր տարիներին Հաղթանակի զբոսայգում անցկացվող ցուցահանդեսներում մասնակցելու համար արժանացել ենք պատվոգրերի։
1985-1986 թթ.-ին մանկապարտեզի շենքը հիմնովին վերանարագվել է, փոխել են երեխաների հանդերձապահարանները, սեղանները, աթոռները, մանկավարժական պահարանները։ Սակայն երկրի համար ծանր տարիները իրենց հետքը թողոցին նաև հաստատության վրա:
2006 թ.-ին փոխվեցին մանկապարտեզի խմբերի պատուհանները, միջացքների դռները, մասնակի վերանորոգվեցին միջանցքները։ 4 խմբեր ստացան գեղեցիկ և գունեղ մանկական գույք՝ սեղաններ, աթոռներ, խոհանոցը ստացավ նոր սառնարան և գազօջախ։
Մանկապարտեզն ունի մարզական և երաժշտական պարապմունքների դահլիճներ՝ անհրաժեշտ գույքով:

Նկարներ չկան

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան