Երևանի համար 108 մանկապարտեզը (նախկինում՝ թիվ 258 մսուր-մանկապարտեզ) իր հյուրընկալ կարդալ ավելին

Երկ

08:30 - 17:00

Երք

08:30 - 17:00

Չրք

08:30 - 17:00

Հնգ

08:30 - 17:00

Ուրբ

08:30 - 17:00

Շբթ

Closed All Day

Կիր

Closed All Day

+374 10 63-04-71

ՀՀ, ք. Երևան, Ա. Բակունցի փողոց 7 -

Երևանի համար 108 մանկապարտեզը (նախկինում՝ թիվ 258 մսուր-մանկապարտեզ) իր հյուրընկալ դռները բացել է 1971 թվականի փետրվարի 15-ին։ Մսուր-մանկապարտեզի տնօրենն եղել է Շուշիկ Մերգելյանը: Հաստատությունը գործել է 12 խումբով, որոնց մի մասը ռուսական էին: Տնօրեն Շուշիկ Մերգելյանին հաջորդել է Մանյա Խաչատրյանը։ Նրա շնորհիվ մսուր-մանկապարտեզը շրջապատվել է կանաչով, ծառ ու ծաղկով, դարձել է ցուցադրական, հենակետային և բազային Երևան քաղաքի համար։
Տարիների ընթացքում մսուր-մանկապարտեզի շենքը վերանորոգելու կարիք առաջացավ։ Մանյա Խաչատրյանը նախաձեռնեց մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներ սկսել։ Ամեն ինչ պատրաստ էր, նախահաշիվը հաստատված… Վրա հասավ 1988-ի չարաբաստիկ ավերիչ երկրաշարժը։ Վերանորոգման մասին մտածելն անգամ անիմաստ էր։ Հետո Արցախյան պատերազմը։ Երեխաների թիվը պակասեց, փակվեցին խմբեր։ Տնօրեն Մանյա Խաչատրյանը անցավ թոշակի։
1994 թ.-ին մանկապարտեզի տնօրեն նշանակվեց Նունե Իսրայելյանը։ Այդ ժամանակ երկիրը գտնվում էր հետպատերազմյան ծանր վիճակում և նույն վիճակում գտնվում էր մանկապարտեզը. զուրկ ուշադրությունից, ջեռուցումից, ջրամատակարարումից, էլեկտրոէներգիաից։ Սակայն այդ դժվարին պայմաններում տնօրեն Իսրայելյանը և ողջ կոլեկտիվը ջանք ու երանդ չխնայեցին մանկապարտեզի երեխաների առօրյան դարձնել հետաքրքիր և ուրախ, իսկ մանկապարտեզը բարեկեցիկ։ Օգնության ձեռք էին մեկնում տարբեր կազմակերպություններ` համար 4 հացի գործարանի տնօրենը բարեգործական նպատակով հաց և ալյուր էր մատակարարում, Վալերի Աբրահամյանը, որը մթերային խանութի տնօրենն էր, բարեգործության նպատակով մակարոնեղեն էր մատակարարում, համար 4 հրշեջ խումբը մեքենաներով ջուր էր հասցնում, սնունդը խոհարարները պատռասtում էին բակում` օջախի վրա։
1997 թ.-ին մսուր-մանկապարտեզի համարը փոխվեց՝ դառնալով Նոր Նորքի թիվ 13 մանկապարտեզ։ Օրեցօր երկրի վիճակը կարգավորվեց, այդ թվում նաև մանկապարտեզը ունեցավ առաջընթաց։ Ծնողների և անհատ բարեգործների օգնությամբ մասնակի վերանորոգվեցին խմբասենյակները, զուգարանները, կապիտալ վերանորոգվեց բակի ցանկապատը:
Մանկապարտեզում անցկացվող պարապմունքները, միջոցառումները, ռեժիմը, եռամսյակային խնդիրները իրականացվում են համաձայն տարեկան պլանի։ Նկատի ունենալով արդի պահանջները՝ կրթադաստիարակչական աշխատանքների ընթացքում մանկապարտեզի անձնակազմը աշխատում է հետևողականորեն իրականացնել այն խնդիրները, որոնք նպաստում են երեխաների ֆիզիկական, մտավոր, բարոյական և գեղագիտական զարգացմանը, ձգտում բավարարել նոր տպավորություններ ստանալու, հետաքրքիր ու բովանդակալից առօրյա անցկացնելու ցանկաությունը: ՈՒշադրության կենտրոնում է պահվում երեխաների սննդի կազմակերպումը։ Բուժքրոջ կողմից մշտական վերահսկվում է սանիտարահիգիենիկ վիճակը մանկապարտեզում և երեխաների անհատականությունը։
Բոլոր խմբերը ապահովված են անհրաժեշտ գրենական պիտույքներով, ծրագրային նյութերով, դիդակտիկ պարագաներով, մեթոդական գրականությամբ։ Մանկապարտեզն ունի մարզական և երաժշտական պարապմունքների դահլիճներ՝ համալրված անհրաժեշտ գույքով:
Մանկապարտեզում իրականացվում են լրացուցիչ կրթական ծառայություններ՝ ռուսերեն լեզու, մշակութային ծառայություններ՝ պար, որտեղ երեխաները ընդգրկված են ծնողների ցանկությամբ:
Մանկապարտեզում առաջնային է համարվում նաև աշխատանքը ծնողների հետ։ Այդ աշխատանքները կատարվում են ծնողական ժողովներով, հավաքներով, երկխոսություններով, հարցազրույցներով, որոնց միջոցով մանկավարժները ծնողներին հաղորդակից են դարձնում մանկապարտեզի աշխատանքներին և խնդիրներին։

Նկարներ չկան

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան