Երևանի համար 106 մանկապարտեզը (նախկինում 262 մսուր-մանկապարտեզ, այնուհետև՝ թիվ 11 մանկապարտեզ) կառուցվել է 1972 թ.-ին։ Շենքը տիպային է ունի 2 մասնաշենք: Հիմնադրվել է որպես ռուսական մանկապարտեզ, առաջին տնօրենն եղել է Հռիփսիմե Հակոբյանը:
Մանկապարտեզի տնօրեններ են եղել նաև Լարիսա Հարությունյանը, Վերոնիկա Առաքելյանը, Ջեմա Մանուկյանը, Նատալիա Ժուկովան, Գալինա Ավագյանը, Լյուդմիլա Շահբազյանը, Նելլի Մարտիրոսյանը։ Մանկապարտեզում երկար տարիներ երաժշտական դաստիարակ է աշխատել մանկական երգահան, բազմթիվ մանկական երգերի հեղինակ`Աննա Հարությունյանը։ Ունի երաժշտական դահլիճ՝ համապատասխան գույքով:
1998 թ.-ին կատարվեց մանկապարտեզի մասնակի վերանորոգում, բակում տեղադրվեցին խաղային հրապարակներ՝ երեխաների առօրյան դարձնելով ավելի ուրախ և հաճելի։ 2010 թ.-ից մանկապարտեզը վերանվանվեց «Երևանի համար 106 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի:
Երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական բարոյական զարգացման համար մանկապարտեզում այսօր ստեղծված են բոլոր պայմանները: Հաստատությունը համալրված է համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մանկավարժներով։ Մշտական և անմիջական աշխատանք է տարվում երեխաների ծնողների հետ: