Երևանի համար 103 մանկապարտեզը (նախկինում թիվ 259 մսուր-մանկապարտեզ, այնուհետև թիվ 8 մանկապարտեզ) հիմնադրվել է 1971 թ.-ին: Մանկապարտեզը ղեկավարել են Ս.Զիրոյանը, Ա. Հարությունյանը, Ա.Հակոբյանը, Նարինե Գասպարյանը։ Մանկապարտեզը նախատեսված է 250 երեխայի համար՝ 10-ը խմբով։
Մանկապարտեզի ուսումնադաստիարակչական աշխատանքների ողջ բովանդակությունն ու նպատակն ուղղված է երեխաների բազմակողմանի դաստիարակությանը և դպրոցին լավագույն ձևով նախապատրաստմանը: Այստեղ հաճախակի են կազմակերպվում տոնական միջոցառումներ, որն էլ իր հերթին դառնում է դաստիարակչական աշխատանքների ստուգատես։
«Առդա բարեգործական հիմնադրամ»-ի կողմից ստացված ներկերով վերանորոգվել է մանկապարտեզի 6 խմբասենյակ:
«Քաունթրփարթ ինտերնեշնլ» կազմակերպության կողմից՝ ԱՄՆ դեպարտամենտի ֆինանսավորմամբ, վերանորոգվել է 4 սանհանգույց: