Թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ

Պոլիկլինիկան հիմնադրվել է 1929թ. դեկտեմբերին: Պոլիկլինիկայի գործունեությունը կարդալ ավելին

Երկ

09:00 - 18:00

Երք

09:00 - 18:00

Չրք

09:00 - 18:00

Հնգ

09:00 - 18:00

Ուրբ

09:00 - 18:00

Շբթ

10:00 - 13:00

+(374) 10 53-57-71 / +(374) 10 53-57-83

ք. Երևան Լեոյի փող., 17 շենք, 1-ին հարկ

Պոլիկլինիկան հիմնադրվել է 1929թ. դեկտեմբերին:
Պոլիկլինիկայի գործունեությունը բնակչությանը բուժական և կանխարգելիչ սպասարկման ծառայություններ մատուցելն է:
Պոլիկլինիկան համալրված է թերապևտիկ բաժանմունքով, կանանց կոնսուլտացիայով և նեղ մասնագետներով` քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, ներզատաբան, սրտաբան, հոգեթերապևտ – սեռախտաբան, վիրաբույժ, ակնաբույժ, վարակաբան, ուռուցքաբան, մաշկավեներաբան, ուռոլոգ, ատամնաբույժ:
Գործում է լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունք հետևյալ ծառայություններով` էլեկտրոսրտագրություն, ռենտգեն, ֆլյուորոգրաֆիա, կլինիկական լաբորատորիա, կենսաբանական և միկրոբիոլոգիական լաբորատորիա, սոնոգրաֆիկ կաբինետ, որն ապահովված է ինչպես մշտական –անշարժ, այնպես էլ շարժական սոնոգրաֆիկ սարքերով:
Գործում է նաև ֆիզիոթերապիայի և բուժական մերսման կաբինետ, իմունական խարգելման կաբինետ, կենտրոնացված հականեխման կաբինետ, միջամտության կաբինետ, մատենավարման բաժին և կենտրոնացված համակարգչային կաբինետ:
Նյութատեխնիկական խնդիրների լուծումը, պոլիկլինիկայի վերազինումն ու արդիականացումն իրականություն է դառնում Երևանի քաղաքապետարանի աջակցության և հետևողականության շնորհիվ։ 2016թ. Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կատարվել է եվրոլուսամուտների և ջեռուցման համակարգի տեղադրում։ 2017թ. վերանորոգվել է Գերմանահայ գործարարների միության և նույն միության «Արման Տերտերյան» հիմնադրամի կողմից։

Առաջարկվող ծառայություններ՝

  1. Առաջնային բժշկական օգնություն

    • բժշկական ընդհանուր պրակտիկա

    • մանկաբուժական ընդհանուր պրակտիկա

    • մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա

    • ընտանեկան բժշկություն

  2. Մասնագիտացված բժշկական օգնություն

    • ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ)

    • մանկաբարձական

    • գինեկոլոգիական

    • ընդհանուր վիրաբուժական

    • նյարդաբանական

    • մաշկաբանական

    • վեներաբանական

    • լաբորատոր-ախտորոշիչ

    • ճառագայթային ախտորոշիչ. ռենտգենաբանական

    • ճառագայթային ախտորոշիչ. ֆլյուորոգրաֆիկ

    • ճառագայթային ախտորոշիչ. ուլտրաձայնային

    • ֆիզիոթերապևտիկ

    • վերականգնողական

    • ֆունկցիոնալ ախտորոշիչ

  3. Նեղ մասնագիտացված բժշկական օգնություն

    • ուռուցքաբանական

    • անընկալունաբանական (իմունոկանխարգելիչ)

    • սրտաբանական

    • աղեստամոքսաբանական

    • ներզատաբանական

    • տուբերկուլոզային

    • վարակիչ հիվանդությունների

    • քիթ-կոկորդ-ականջաբանական

    • ակնաբանական

    • ուրոլոգիական

    • վնասվածքաբանական

    • թերապևտիկ ստոմատոլոգիական

    • վիրաբուժական ստոմատոլոգիական

Նկարներ չկան

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան