«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն

Հեքիաթերենը շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն է, որ կարող է հայտնվել ձեր մանկապարտեզում, դպրոցում, այգում, անգամ տանը։ Այն կարող է ձեր տոնը, կամ ամենասովորական օրը լցնել հեքիաթով։ Մենք պարզ աշխատարանի միջոցով ստեղծում ենք միջավայր, որտեղ փոքրիկն ինքը եւ՛ հեքիաթին շունչ տվողն է, եւ՛ այն ներկայացման վերածողը, եւ՛ հերոսը: Հրաշքներն ամենուր են, արի խոսենք հեքիաթերեն ու շոշափելի դարձնենք դրանք:

առաջարկվող

«ՀԵՔԻԱԹԵՐԵՆԸ» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն է, որի ներկայացումների կարդալ ավելին

Երկ

10:00 - 22:00

Երք

10:00 - 22:00

Չրք

10:00 - 22:00

Հնգ

10:00 - 22:00

Ուրբ

10:00 - 22:00

Շբթ

10:00 - 22:00

Կիր

10:00 - 22:00

+374 98 54-69-66

ՀՀ, ք. Երևան,Եղ․ Թադևոսյան 6 շենք, բն․ 32

«ՀԵՔԻԱԹԵՐԵՆԸ» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն է, որի ներկայացումների ամբողջ ընթացքին երեխաներն ակտիվ մասնակցություն են ունենում, զարգացնում են հեքիաթի սյուժետային գիծը, դերասանների հետ պատրաստում են դեկորացիայի որոշ մասեր, կերպավորում են հերոսներին։
Ներկայացումները նախատեսված են 3-10 տարեկան երեխաների համար։
Թատրոնը գործում է արդեն 2 տարի, պարբերաբար ելույթներ է ունենում թանգարաններում (Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Հովհաննես Թումանյանի թանգարան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան), արվեստի կենտրոններում, գրախանութներում։
Ելույթներ են կազմակերպվում այգիներում, սրճարաններում (Իլիկ), լինում են նաեւ հրավիրյալ այցեր տարբեր դպրոցներ եւ մանկապարտեզներ։
Հեքիաթերենը հնարավորություն է ընձեռում երեխայի հաճելի ժամանցը համեմելու կրթադաստիրակչական եւ մտավոր զարգացման էլեմենտներով։ Նախագիծն ի սկզբանե մտածված է տարբեր տարիքի (կախված հեքիաթի սյուժեի բարդությունից) երեխաների մեջ դեպի հեքիաթներն ու թատրոնը հետաքրքրություն առաջացնելու, «հեքիաթ» եւ «թատրոն» երևույթները հնարավորինս հանրահռչակելու նպատակով։
Նորագույն տեխնոլոգիաների բուռն զարգացման եւ տարածման պայմաններում շատ դժվար է երեխայի ուշադրությունը գրավել «թատրոն» երևույթով, այդ իսկ պատճառով ներկայացումների ինտերակտիվ ձեւաչափը փրկում է իրավիճակը՝ երեխայի համար առավել շոշափելի դարձնելով «հեքիաթ» եւ «թատրոն» երևույթները։ Դերասաններն ունեն նախապես մշակված ծրագիր, բայց ներկայացումը ստեղծվում է տեղում, եւ երեխաներն այդ ստեղծագործական գործընթացի հիմնական մասնակիցն են, քանի որ հենց իրենք են որոշում հեքիաթի եւ ներկայացման ցանկալի ընթացքն ու ավարտը։
Հեքիաթերենի խաղացանկում զգալի տեղ են զբաղեցնում հայ դասական հեղինակների հեքիաթները։
Հանդիպման ընթացքում ներկայացվում, պատմվում է ստեղծագործության հեղինակների, նրանց կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին։ Նաեւ հնարավորինս հետաքրքիրև գրավիչ կերպով ներկայացվում են մեր ազգային երգերը, խաղերն ու սովորույթները, հայկական տիկնիկագործության ավանդույթները։

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան