Էդիթ Պրինտ │Գրախանութներ │MaPa.am

«Էդիթ Պրինտ» հրատարակչություն

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին: Հրատարակչությունը կարդալ ավելին

Երկ

10:00 - 18:00

Երք

10:00 - 18:00

Չրք

10:00 - 18:00

Հնգ

10:00 - 18:00

Ուրբ

10:00 - 18:00

Շբթ

11:00 - 16:00

+374 91 01-26-16

ք. Երեւան, Թումանյան 12/3

http://www.editprint.am

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին: Հրատարակչությունը գործունեության 26 տարիների ընթացքում լույս է ընծայել ավելի քան 5000 անուն գիրք, հիմնադրել «Ուրախ գնացք» և «Իմ մոլորակը» ամսագրերը` տարրական և միջին դպրոցական տարիքի երեխաների համար: «Էդիթ Պրինտ»-ը գեղարվեստական, ուսումնական (այդ թվում՝ ուսումնաօժանդակ և ուսումնամեթոդական), մանկապատանեկան գրականության հրատարակման գործում հայաստանյան շուկայի առաջատարներից է: Հրատարակչությունն ունի էլեկտրոնային գրադարան. զբաղվում է նաև էլեկտրոնային գրքերի հրատարակմամբ:
Հրատարակչությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև թարգմանական գրականության ներկայացմանը:
«Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ն համագործակցում է բազմաթիվ ճանաչված գրողների, գիտնականների և ուսուցիչների հետ: Հրատարակչության տպարանը համալրված է տպագրական ժամանակակից բարձորակ սարքավորումներով: Մասնակցելով բազում միջազգային ցուցահանդեսների՝ հրատարակչությունը ձեռք է բերել ընթերցողների լայն շրջանակ ՀՀ-ում և արտերկրում, արժանացել բազմաթիվ բարձր պարգևների:
2013թ. Հայաստանի Հանրապետությունում արժանացել է «Տարվա լավագույն հրատարակչական ընկերություն» անվանակոչմանը: Հրատարակչական գործունեությունից բացի` ընկերությունն իրականացնում է ծրագրեր` միտված ընթերցանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում: Մասնավորապես, 2011 թ. հրատարակչությունն առաջին անգամ ձեռնարկել է «Ընթերցանության հանրապետական առաջին մրցույթը» 2-7-րդ դասարանի աշակերտների շրջանում. Հայաստանից և Արցախից մոտ 10 հազար երեխա է մասնակցել մրցույթին:
2012 թ. Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հայտարարելու առթիվ իրականացրել է «Ընթերցանության հանրապետական երկրորդ մրցույթը»` նվիրված հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» 500-ամյակին՝ ընթերցանության մրցույթը դարձնելով ամենամյա ավանդույթ:

Դեռ հրապարակում չի եղել

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան