Երևանի համար 117 մանկապարտեզը սկսել է գործլ 1986 թ.-ից, որպես 106 մանկապարտեզ։ Մանկապարտեզի առաջին տնօրեն է նշանակվել Ա.Շահինյանը։
2003 թ.-ին նորանշանակ տօրենի և անձնակազմի ջանքերով, ինչպես նաև ծնողների մասնակցությամբ մասնակի վերանորոգվեցին դահլիճները և 6 խմբեր։ Սակայն բակային պայմանները առ այսօր բավարար չեն երեխաների հանգիստը, զբոսանքը, խաղերը կազմակերպելու համար։
2006 թ.-ին մանկապարտեզի դաստիարակ Փ.Շահմուրադյանը արժանացավ «ՀՀ լավագույն դաստիարակ» մրցանակին` հաստատության բարի համբավին ավելացնելով ևս մեկը։
2010 թ.-ին մանկապարտեզի մեթոդիստ Ա.Քեհյանն արժանացավ «Երևան» ոսկե հուշամեդալի։
Այս տարիների ընթացքում բազում գեղեցիկ և ուսանելի միջոցառումներ են կազմակերպվել մանկապարտեզում, որոնց ժամանակ հյուրեր են եղել վարչական շրջանից և Երևանի քաղաքապետարանից։
Մանկապարտեզն ունի մարզական և երաժշտական պարապմունքների դահլիճներ՝ անհրաժեշտ գույքով: