«Յունիվերս» լեզվի կենտրոն

«Յունիվերս» լեզվի կենտրոնը լեզուներ սովորելու կատարյալ հարթակ է:

«Յունիվերս» լեզվի կենտրոնը լեզուներ սովորելու կատարյալ հարթակ է: Հիմնադրման կարդալ ավելին

Երկ

10:00 - 20:00

Երք

10:00 - 20:00

Չրք

10:00 - 20:00

Հնգ

10:00 - 20:00

Ուրբ

10:00 - 20:00

Շբթ

Closed All Day

Կիր

Closed All Day

+374 55 28-34-50

ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2, 5-րդ հարկ

http://www.ulc.am

«Յունիվերս» լեզվի կենտրոնը լեզուներ սովորելու կատարյալ հարթակ է: Հիմնադրման օրվանից կենտրոնն առաջարկում է լեզուների բարձրակարգ դասավանդում, միջազգային չափանիշներին համապատասխան և նորագույն մեթոդներով ու մոտեցումներով: «Յունիվերս» լեզվի կենտրոնի գործունեության հիմքում հաղորդակցությունն է, կրթությունն ու մշակութային փորձի փոխանակումը: Որպես լեզու սովորողներ և դասավանդողներ` մենք հավատում ենք, որ նոր լեզուներով խոսելն ու նոր մարդկանց հանդիպելն ամենահաճելի և կարևոր փորձառություններից է յուրաքանչյուրիս համար: Մեր գիտելիքի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մենք օգնում ենք յուրաքանչյուր անհատի հասնելու առավելագույն արդյունքի: Որպես կազմակերպություն` մենք վստահաբար առաջարկում ենք ծառայությունների բացառիկ մակարդակ և շահավետ պայմաններ մեր ուսանողների, գործընկեր դպրոցների և անձնակազմի համար: Կենտրոնի փորձառու մասնագետները դասախոսներ են, ովքեր ունեն MATEFL, CELTA կամ այլ համարժեք որակավորումներ: «Յունիվերս» լեզվի կենտրոնը լիցենզավորված PTE քննական կենտրոն է (PTE TEST CENTRE): Տվյալ կազմակերպության պահանջներին համապատասխանելու համար կենտրոնում կանոնավոր կերպով իրականացվում է աուդիտ, որը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել ծրագրերի, դասավանդման մեթոդների և առաջարկվող ծառայությունների որակը:
Կենտրոնն ամռան ընթացքում անցկացնում է UniKids հատուկ մշակված հետաքրքիր ու բազմաբովանդակ ծրագիրը, որը երեխաներին հնարավորություն է ընձեռում օտար լեզու սովորելուն զուգահեռ դառնալու առավել ինքնուրույն ու ինքնավստահ, ձեռք բերելու նոր ընկերներ, կարողանալու աշխատել թիմում և արժևորելու շրջակա միջավայրը: «Յունիվերս» լեզվի կենտրոնի հմուտ մասնագետները գրավիչ միջոցառումների, ինտերակտիվ խաղերի, մրցույթների, երգերի ու տեսանյութերի միջոցովնպաստում են երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը: Դասերն անց են կացվում բացառապես ուսումնասիրվող լեզվով: Երեխան հնարավորություն ունի մասնակցելու անգլերենի, գերմաներենի կամ ռուսերենի խմբակներին: Ծրագիրը նախատեսված է 8-10 և 11-12 տարիքային խմբերի համարև բաղկացած է 3 փուլից, որոնք բովանդակային առումով լիովին տարբեր են: Յուրաքանչյուր փուլն ընդգրկում է 12 հանդիպում, շաբաթական 3 հանդիպում`2 ժամ տևողությամբ: Ցանկության դեպքում կարելի է ընտրել փուլերից մեկը կամ միանգամից գրանցվել 3 փուլի համար:

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը