«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը ԵՊԲՀ ամբիոնների կլինիկական բազա է: Փորձառու բժշկական թիմի ջանքերով այստեղ ամեն օր փրկվում են բազմաթիվ փոքրիկների և մեծահասակների կյանքեր: Հիվանդանոցային համալիրի կազմում գործում է 17 կլինիկա, պոլիկլինիկա, լաբորատորիա և ախտորոշիչ կենտրոն: Համալսարանական հիվանդանոցային համալիրում տարիներ առաջ բացվել և հաջողությամբ գործունեություն է ծավալում նաև երեխաների Խաղաթերապիայի կաբինետը: Հիվանդանոցի կազմում գործում է նաև «Մուրացան» պոլիկլինիկան: Պոլիկլինիկայի կազմում է բժշկական գենետիկայի հանրապետական կենտրոնը, որը զբաղվում է ժառանգական և մետաբոլիկ հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ: Կենտրոնում իրականացվում է ֆենիլկետոնուրիայով տառապող երեխաների սկրինինգ և հետագա հսկողություն:
Հիվանդանոցի կազմում գործում են`
1. Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկա,
2. Էնդոկրինոլոգիական կլինիկա,
3. Մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկա ,
4. Մանկական վիրաբուժության կլինիկա,
5. Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա,
6. Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա,
7. Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա ,
8. Խաղաթերապեայի կաբինետ ,
9. Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի կլինիկա,
10. Մանկաբուժության թիվ 1 կլինիկա ,
11. Մանկաբուժության թիվ 2 կլինիկա,
12. Անհետաձգելի բուժօգնության ծառայություն,
13. Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա ,
14. Քիմիաթերապիայի կլինիկա,
15. Թերապիայի թիվ 1 կլինիկա,
16. «Մուրացան» պոլիկլինիկա,
17. Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա,
18. Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկա,
19. Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա ,
20. Կլինիկական պաթոլոգիայի լաբորատորիա,
21. Ախտորոշիչ կենտրոն:
Տնայցեր կատարվում են միայն պոլիկլինիկայի մասնագետների կողմից: