«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

Երևանցիների ամենասիրելի ժամանցավայր «Մոսկվա» կինոթատրոնը գտնվում է քաղաքի սրտում:

առաջարկվող

Երևանցիների ամենասիրելի ժամանցավայր «Մոսկվա» կինոթատրոնը գտնվում է քաղաքի կարդալ ավելին

Երկ

10:00 - 22:00

Երք

10:00 - 22:00

Չրք

10:00 - 22:00

Հնգ

10:00 - 22:00

Ուրբ

10:00 - 22:00

Շբթ

10:00 - 22:00

Կիր

10:00 - 22:00

+374 10-52-12-10

ՀՀ, ք. Երևան, 0001, Աբովյան 18

http://moscowcinema.com

Երևանցիների ամենասիրելի ժամանցավայր «Մոսկվա» կինոթատրոնը գտնվում է քաղաքի սրտում: Կինոթատրոնն ունի չորս դահլիճ նաև ամառային դահլիճ, որտեղ կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Դահլիճները հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով: «Մոսկվա» կինոթատրոնը համագործակցում մի շարք հայտնի ընկերությունների հետ՝ The Walt Disney Company, Sony Pictures, Paramount Pictures, 20th Century Fox, DreamWorks, Universal Studios, Warner Bros: ֆիլմացանկում ներառված են համաշխարհային լավագույն ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում կազակերպվում են զանազան միջոցառումներ և կինոփառատոններ : Դրանք են՝  «Ոսկե ծիրան», «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոն, «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոն, ինչպես նաև ճապոնական, հնդկական, ֆրանսիական, իտալական ֆիլմերի ցուցադրություններ և այլն: Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնի սպասասրահում իրականացվում են տարաբնույթ ցուցահանդեսներ:
Կինոթատրոնի ներսում գործում է նաև 7D ձևաչափով ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված հատուկ սրահ: Պահպանելով տասնամյակների պատմությունը՝ կինոթատրոնը մշտապես գտնվում է առաջխաղացման փուլում՝ պատրաստ լինելով ժամանակակից մարտահրավերներին:

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը