Մյուսլի
Մեկ մատիտն ունի 2 ծայր, երկուսը՝ 4: Քանի՞ ծայր ունի մեկ ու կես մատիտը:
Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ:
Ո՞ր 4 տառանց բառն է, որ Հայաստանի բոլոր դպրոցականները գրում են սխալ:
Ինչո՞ւ է իսպանացի վարսավիրին ձեռնտու սափրել երկու անգլիացու, քան մի ֆրանսիացու:
Երեկ այն չկար, իսկ վաղը չի լինելու: Ինչի՞ մասին է խոսքը:
Տիկին Արփինեն ընտանի կենդանիներ է պահում: Նրա բոլոր կենդանիները, բացի 2-ից շներ են, բոլորը, բացի 2-ից՝ կատուներ, և բոլորը, բացի 2-ից թութակներ: Յուրաքանչյուր կենդանուց որքա՞ն ունի տիկին Արմինեն:
#mapa #mapablog #զվարճալիխնդիրներ
Աղբյուրը՝
IQ թեստ երեխաների համար
Ի՞նչ կարող ենք մենք տեսնել փակ աչքերով (երազ)
Եթե գրենք հարյուր քառասուն և հարյուր քառասուն, կունենանք երկու հարյուր քառասուն: Ճիշտ է՞ սա (Ճիշտ է, մենք ունենք երկու «հարյուր քառասուն»)
Հնարավո՞ր է՝ ագռավը թռչի, եթե շունը նստած է պոչի վրա (այո, շունը իր պոչի վրա է նստած)
Այդ ո՞ր ժամացույցն է, որ օրվա ընթացքում ճիշտ ժամ ցույց է տալիս ընդամենը երկու անգամ (Փչացած)
Իմ հայրիկի որդին է, բայց եղբայրս չէ, ո՞վ է (Ես ինքս)
Բեղերն ավելի երկար են քան ոտքերը, այդ ու՞մ կամ ինչի՞ մոտ (Խավարասերների)
Աղբյուրը՝ www.mocak.am
Մանկական սենյակի դիզայնն իրենից ենթադրում է մի նոր, փոքրիկ աշխարհի արարում: Մի աշխարհի, որ հետաքրքիր կլինի երեխային: Մանկական սենյակը տան ամենափոքրիկ անդամի տարծքն է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է յուրահատուկ ուշադրությամբ մոտենալ դրա կահավորման հարցին: Պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք:
Մանկական սենյակը կահավորելիս ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին. [...]
Ամառվա շոգին երեխաների օրվա ռեժիմը պետք է ենթարկել խիստ կանոնների․ տնից դուրս գալ միայն մինչեւ ժամը 11.00-ը եւ երեկոյան 18.00-ից հետո։ Երեխաների համար շատ վտանգավոր է արեւի անմիջական ճառագայթների տակ գտնվելը, որովհետեւ դա կարող է արեւահարման հանգեցնել։
Երեխան պետք է մի փոքր ավելի քիչ սննդամթերք ընդունի եւ տարբերությունը ջրով լրացնի,ծորակից հոսող ջրի փոխարեն շշալցված տարբերակին նախապատվությունը տալ:Եղանակային պայմաններից կախված՝ մարսողական ռեսուրսի սահմանափակում կարող է գործել: Պարզապես ջուր առաջարկեք՝ կերածը լավ մարսելու համար:
Ցանկալի է, որ երեխան բաց գույնի շորեր կրի:
#mapa #mapablog