Բլոգ

մանկապարտեզ

Երեխաներին մանկապարտեզ տանելու ցանկալի տարիքը

Իհարկե, ցանկալի տարիքը կախված է երեխայի առանձնահատկություններից: Կան երեխաներ, որոնք արդեն 2 տարեկանից լրիվ պատրաստ են մանկապարտեզ հաճախելուն, սակայն ընդունված է համարել, որ լավագույն տարիքը 3 տարեկանն է: Այդ ժամանակ երեխան արդեն ունի զարգացած խոսք, կարողանում է արտահայտել իր զգացմունքներն ու ցանկությունները, սովոր է մեծահասակներին տեղեկացնել իր կարիքների մասին (զուգարանի կարիք, սոված է կամ մրսում է) եւ այլն:
3 պարզ քայլերը, որոնք ձեր երեխային կնախապատրաստեն մանկապարտեզ հաճախելուն՝ [...]

կարդալ ավելին

էթիկայի կանոններ երեխաների համար

Էթիկայի կանոններ երեխաների համար

Ստորեւ ներկայացնում ենք մի շարք վարվեցողության կանոններ, որոնք ձեր երեխաներին սովորեցնելով՝ դուք կդաստիարակեք ոչ միայն քաղաքավարի, այլեւ երջանիկ, առողջ եւ պատասխանատու երեխաներ: Այս կանոնները պետք է սովորեցնել երեխաներին դեռ վաղ տարիքից: Ավելի արդյունավետ կլինի, եթե ինքներդ էլ հետևեք այդ կանոններին, քանի որ փոքրիկների համար լավագույն օրինակը ծնողներն են:
Երեխաները պետք է իմանան, որ. [...]

կարդալ ավելին

Կարևոր փաստեր կապույտ հազի մասին

Մասնագետի հավաստմամբ, 4-5 տարին մեկ ամբողջ աշխարհում այս հիվանդության աշխուժացում է արձանագրվում։ Հիվանդանումեն հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված երեխաները և մեծահասակները։
Կապույտ հազի դեպքերը հաճախ ախտորոշվում են բավականին ուշ կամ թյուրըմբռնվում որպես այլ ախտորոշում։ Այն հաճախ հանդիպում է նաև մեծահասակների շրջանում:


[...]

կարդալ ավելին

Գիտելիքի և դպրության օր

Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ XX դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ Դասերը տարբեր ուսումնական հաստատություններում սկսվում էր տարբեր օրերի։ Օրիանակ՝ գյուղերում ուսումնական տարին սկսվում էր խոր աշնանը, երբ ավարտվում էին գյուղատնտեսական աշխատանքները, բայց ահա քաղաքներում գիմնազիաները սկսում էին գործել դեռևս օգոստոսի կեսերից։  [...]

կարդալ ավելին

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի ջերմությունը մինչև 5 րոպեն։
Կոնյակով ջուր: Փոքրիկ բաժակի մեջ լցրեք կոնյակ և ջուր, ապա դրեք  գուլպաների մեջ։
Հանեք  նրա հագուստը: Այս կերպ փոքրիկը հեշտությամբ իր մեջից դուրս կհանի ջերմությունը։ Կարող է մնալ միայն շապիկով։ Եթե երեխան դողում է, կարող եք նրան ծածկել վերմակով, մինչև տաքանալը։ [...]

կարդալ ավելին

Բանանի շեյք

Բաղադրիչներ`
1 հասած բանան,
400 գր անյուղ կաթ,
Սառույց,
2 թեյի գդալ մեղր:
Պատրաստման եղանակ՝
Բանանը, մեղրը, սառույցը դրեք բլենդերի մեջ, վրան ավելացրեք կաթը եւ միացրեք սարքը։ Պետք է միասեռ զանգված ստացվի։
Լցրեք բաժակների մեջ։ Կարելի է մատուցել սառը վիճակում նախաճաշին կամ կեսօրից հետո։

Հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ-ն։
Համաձայն հրամանի՝ տարրական դպրոցում /առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ/ դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: Հինգերորդից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամ ներդրումային գումարներ:

տրամաբանական խնդիրներ երեխաների համար

Տրամաբանական խնդիրներ


  1. Աստիճաններին նստած են աղջիկ ու տղա։
    -Ես տղա եմ, – ասում է սև մազերով երեխան։
    -Իսկ ես աղջիկ եմ, – ասում է շիկահեր երեխան։
    Եթե երեխաներից գոնե մեկը ստում է, ապա ի՞նչ գույնի են տղայի մազերը։
    2. Խորհրդարանը կազմված է 100 քաղաքական գործիչներ, որոնցից յուրաքանչյուրը կա՛մ ճշտախոս է, կա՛մ ստախոս։ Հայտնի է, որ նրանց ցանկացած զույգից գոնե մեկը ճշտախոս է։ Քանի՞ ճշտախոս քաղաքական գործիչ կա խորհրդարանում, եթե հայտնի է, որ խորհրդարանականներից գոնե մեկը ստախոս է։ [...]

    կարդալ ավելին

ՄՈԼՈՐԱԿԻ ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ ԵՐԵԽԱՆ

Մահմուդ Վաիլ Մահմուդ: Ծնվել է 1999թ. հունվարի 1-ին: Գինեսի գրքում գրանցվել է` որպես մոլորակի ամենախելացի երեխա: Ինտելեկտուալ հարցաշարի արդյունքը հասակակիցների համեմատ ամենաբարձրն է եղել` 155: Երեխան ընդունակ է մտքում կատարել թվաբանական բարդ հաշվարկներ և լուծել մաթեմատիկական բարդ խնդիրներ` գիտելիքների պաշարով ու արագությամբ գերազանցելով եգիպտացի հայտնի գիտնականներին:
Փոքրիկը երազում է բժիշկ դառնալ:

ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ 

Տաք ուտելիքից ու հագուստից բացի ինձ տվեք նաեւ հոգեկան ջերմություն, հոգատարություն եւ ձեր սերը:
Խոսեք ինձ հետ սրտով եւ ձեռքերով, որովհետեւ բառերը հաճախ ինձ անհասկանալի են:
Ուժ մի կիրառեք իմ հանդեպ, որովհետեւև դա կսովորեցնի ինձ, որ ուժի միջոցով ամեն ինչ կարելի է լուծել:
Առաջնորդեք ինձ, եւ ես կգամ ձեր հետևից:
Մի խոստացեք այն, ինչ չեք անելու: Չէ՞ որ ես կկորցնեմ վստահությունս Ձեր հանդեպ:
Օտար մարդկանց ներկայությամբ ինձ դիտողություն մի արեք, ես ամեն ինչ ավելի լավ կհասկանամ, եթե դուք առանձին ու հանգիստ զրուցեք ինձ հետ:
Այնպես արեք, որ ես զգամ իմ կարեւորությունը եւ իմ դերը մեր ընտանիքում:
Օգնեք ինձ, որ երբեք չվախենամ կորցնել ձեր սերը:
Բացատրեք ինձ չարի ու բարու տարբերությունը:
Ոգեւորեք ինձ իմ առաջին նախաձեռնություններում, անգամ եթե ես դեռ հարյուրավոր սխալներ եմ անում:
Մի պատժեք ինձ անհաջողությունների համար: Գնահատեք ու քննադատեք ոչ թե ինձ, այլ իմ արարքները:

Դորոթի Լոու Նոլթ