Ամանորյա թխվածքաբլիթ կոճապղպեղով

ամանորյա-թղխվածքաբլիթ-կոճապղպեղով

Ամանորյա թխվածքաբլիթ կոճապղպեղով

Ներկայացնում ենք ամանոյա թխվածքաբլիթի բաղադրատոմս: Որքա՜ն կուրախանան Ձեր երեխաները, եթե  օրինակ՝ թխվածքաբլիթների ձեւավորման գործընթացին նրանց էլ մասնակից դարձնեք 🙂

Բաղադրիչներ՝

  • կարագ — 100 գրամ

  • շաքարավազ- 100 գրամ

  • մեղր — 100 գրամ

  • ձու — 2 հատ

  • կոճապղպեղ — 1 թ/գդ

  • դարչին — 1 թ/գդ

  • փխրեցուցիչ — 2 թ/գդ

  • ալյուր — 350-400 գր

Պատրաստման եղանակը.
Խառնում ենք կարագն ու շաքարավազը։ Ավելացնում ենք մեղրը, ձուն, կոճապղպեղն ու դարչինը և խառնում։ Վերջում ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը, եւ խմոր հունցում։ Խմորը գրտնակով բացում  ենք ( եթե այն հաստ լինի, թխվածքաբլիթները փափուկ կլինեն, իսկ եթե բարակ, ապա` խրթխրթան)։ Ձեւամաններով   կտրտում ենք։ Եթե այդպիսի ձեւաման չունեք, թղթի վրա նկարեք, այնուհետեւ թուղթը դրեք խմորի վրա եւ կտրտեք ուրվագծերով։
Տապակի վրա բուսայուղ ենք քսում, յուղաթուղթ դնում եւ թխվածքաբլիթները զգուշորեն տեղափոխում տապակի վրա։ Եթե խմորը բարակ եք բացել՝ տեղափոխելուց դժվարություններ կառաջանան։ Այդ դեպքում կարող եք խմորն անմիջապես թղթի վրա բացել,  կտրատել ձեւամաններով, ավելորդ կտորները հանել եւ թղթով տեղափոխել տապակի վրա։
Տապակը դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ եւ թխում 8-10 րոպե ։
Թխվածքաբլիթները ձեւավորում ենք ըստ ճաշակի, օրինակ՝  հրուշակեղենի մատիտներով, ջնարակով, հալեցրած շոկոլադով,  կոկոսի քերուկով եւ այլն։