Տաք ուտելիքից ու հագուստից բացի ինձ տվեք նաեւ հոգեկան ջերմություն, հոգատարություն եւ ձեր սերը: Խոսեք ինձ հետ սրտով եւ ձեռքերով, որովհետեւ բառերը հաճախ ինձ անհասկանալի են: Ուժ մի կիրառեք իմ հանդեպ, որովհետեւև դա կսովորեցնի ինձ, որ ուժի միջոցով ամեն ինչ կարելի է լուծել: Առաջնորդեք ինձ, եւ ես կգամ ձեր հետևից: Մի խոստացեք այն, ինչ չեք անելու: Չէ՞ որ ես կկորցնեմ վստահությունս Ձեր հանդեպ: Օտար մարդկանց ներկայությամբ ինձ դիտողություն մի արեք, ես ամեն ինչ ավելի լավ կհասկանամ, եթե դուք առանձին ու հանգիստ զրուցեք ինձ հետ: Այնպես արեք, որ ես զգամ իմ կարեւորությունը եւ իմ դերը մեր ընտանիքում: Օգնեք ինձ, որ երբեք չվախենամ կորցնել ձեր սերը: Բացատրեք ինձ չարի ու բարու տարբերությունը: Ոգեւորեք ինձ իմ առաջին նախաձեռնություններում, անգամ եթե ես դեռ հարյուրավոր սխալներ եմ անում: Մի պատժեք ինձ անհաջողությունների համար: Գնահատեք ու քննադատեք ոչ թե ինձ, այլ իմ արարքները: