Ե՞րբ և ինչպե՞ս խոսել երեխայի հետ ցեղասպանության մասին. ներկայացնում է մանկական հոգեբանը
Շուտով Ապրիլի 24-ն է, և փորձից գիտեմ, թե որքան դժվար է գտնել այն խոսքերը, որոնցով պետք է բացատրենք մեր երեխաներին ցեղասպանության սահմռկեցուցիչ երևույթը։ Այս հոդվածով ես փորձել եմ իմ մտորումները արտահայտել այդ կապակցությամբ։
Ապրիլի 24-ին մեր երկրի բոլոր դպրոցներում հիշատակվում է Հայոց Ցեղասպանությունը՝ հանրակրթական չափորոշչի թույլատրելի սահմաններում։ Փոքրիկներին անհրաժեշտ է բացատրել, թե ինչ պատճառով նրանք այդ օրը չեն գալու դպրոց, և ինչ օր ենք մենք նշում ողջ ազգով։
Որոշ ուսուցիչներ շատ նրբորեն և զգուշությամբ երեխաներին կբացատրեն ապրիլի 24-ի հիշատակման պատճառը, կբացահայտեն անմոռուկի խորհուրդը, կզրուցեն ցեղասպանության հուշարձանի մասին, որոշ դասարաններում նաև կարճ ու հնարավորինս խնայող տեսանյութեր կդիտեն։ Կլինեն նաև ուսուցիչներ, որոնք կշրջանցեն թեման՝ հատկապես փոքրիկների հետ նրանց զգացականորեն և հոգեբանորեն խնայելու նպատակով։
[...]կարդալ ավելին