Ներկապնակը երեխայի հոգու հայելին է

Ներկապնակը երեխայի հոգու հայելին է

Սովորաբար երեխաները նկարելիս օգտագործում են 5-6 գույն։ Ավելի շատ գույներ օգտագործում են զգացմունքային, հուզառատ փոքրիկները։ Ավելի քիչ գույներ օգտագործելը խոսում է տվյալ պահին երեխայի բացասական հույզերի մասին։

  • Մուգ կապույտը արտացոլում է երեխայի ներքին խնդիրները, հանգստի կարիքն ու ինքնավերլուծումը։

  • Կանաչ գույնը հավասարակշռության, անկախության, համառության, անվտանգության ձգտման գույնն է։

  • Կարմիրն արտահայտում է կամքի ուժ, ագրեսիա, գրգռվածություն ու արտառոց վարք։

  • Դեղինը դրական հույզերի, հետաքրքրասիրության ու օպտիմիզմի արտացոլումն է։

  •  Մանուշակագույնը երևակայություն ու ինտուիցիայի գույնն է։

  • Շագանակագույնը դանդաղկոտություն է, ֆիզիկական դիսկոմֆորտ, հաճախ՝ բացասական հույզեր։

  • Սևը արտահայտում է ճնշվածություն, բողոք, փոփոխության անհրաժեշտություն։

  • Մոխրագույնը անտարբերության, մեկուսացման, հեռանալու ցանկության ու անհանգստության պատճառը տեսնել չցանկանալու գույնն է։