Արագ պատրաստվող նրբաբլիթների համար մեզ անհրաժեշտ են.
1 հատ ձու,
1 բ. կաթ,
1 բ. ալյուր,
2 թ.գ. փխրեցուցիչ,
2 թ.գ. հալեցրած կարագ,
2 ճ.գ. շաքարավազ,
0,5 թ.գ. աղ,
0,5 թ.գ. վանիլին:
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ խառնել բոլոր չոր բաղադրիչները: Հարել աձանձնացված դեղնուցը, ավելացնել կաթը, հալեցված կարագը: Ստացված զանգվածը հարել 1 րոպե: Ավելացնել չոր բաղադրիչները, խառնել որ ստացվի միատարր զանգված: Առանձին հարել սպիտակուցը, մինչ ստացվի միջին պնտության զանգված: Զգուշորեն ավելացնել այն խմորի վրա և լավ խառնել: Թխել չկպչող թավայի մեջ:
Ստացվում է 12 հատ փոքր չափսի փանքեյք: Մատուցել մրգերով, մեղրով կամ նուտելայով: