Ներկապնակը երեխայի հոգու հայելին է
Սովորաբար երեխաները նկարելիս օգտագործում են 5-6 գույն։ Ավելի շատ գույներ օգտագործում են զգացմունքային, հուզառատ փոքրիկները։ Ավելի քիչ գույներ օգտագործելը խոսում է տվյալ պահին երեխայի բացասական հույզերի մասին։
-
Մուգ կապույտը արտացոլում է երեխայի ներքին խնդիրները, հանգստի կարիքն ու ինքնավերլուծումը։
-
Կանաչ գույնը հավասարակշռության, անկախության, համառության, անվտանգության ձգտման գույնն է։
-
Կարմիրն արտահայտում է կամքի ուժ, ագրեսիա, գրգռվածություն ու արտառոց վարք։
-
Դեղինը դրական հույզերի, հետաքրքրասիրության ու օպտիմիզմի արտացոլումն է։
-
Մանուշակագույնը երևակայություն ու ինտուիցիայի գույնն է։
-
Շագանակագույնը դանդաղկոտություն է, ֆիզիկական դիսկոմֆորտ, հաճախ՝ բացասական հույզեր։
-
Սևը արտահայտում է ճնշվածություն, բողոք, փոփոխության անհրաժեշտություն։
-
Մոխրագույնը անտարբերության, մեկուսացման, հեռանալու ցանկության ու անհանգստության պատճառը տեսնել չցանկանալու գույնն է։