Այս օրերին հաճախ ենք լսում յոգայի օգուտների մասին մեծահասակների համար, բայց արդյո՞ք գիտեիք, որ յոգան շատ օգտակար է նաեւ երեխաների համար։ Այո, յոգան ունի բազմաթիվ օգուտներ երեխաների համար: Ամենակարեւորն այն է, որ յոգան մրցակցային չէ։ Այսօրվա աշխարհում հաճախ ենք լսում լավագույնը լինելու մասին, կամ առավելագույնին հասնելու մասին, իսկ յոգայի աշխարհում երեխաները սովորում են, որ յուրաքանչյուրի մարմինը տարբեր է, եւ որ տարբեր մարմիններ ունեն տարբեր առանձնահատկություններ եւ սահմանափակումներ, եւ որ բոլոր դեպքերում էլ այն լավն է ու յուրահատուկ։
Յոգայում չկա ուրիշներից ավելի լավ ու վատ լինելը, այնտեղ պարզապես բոլորը սովորում են ուսումնասիրել ու զգալ իրենց սեփական մարմինը եւ ի վերջո, սիրել ու փայփայել այն։ Գախտնիք չէ, որ յուրաքանչյուր ֆիզիկական ակտիվություն շատ օգտակար է երեխաների առողջության համար։ Յոգան նույնպես օգնում է երեխաներին պահպանել եւ բարելավել իրենց առողջությունը։ Այն առողջ ապրելակերպ է, որը կարող են շարունակել մինչեւ խոր ծերություն, քանզի յոգայով կարող են զբաղվել բոլորը, յուրաքանչյուր տարիքում։ Յոգայի օգուտներից է նայեւ այն, որ սովորեցնում է երեխաներին լինել ներկա եւ կենտրոնացած: Այն տալիս է երեխաներին ճիշտ եւ առողջ շնչելու տեխնիկա եւ գործիքներ միտքը հանգստացնելու, հիշողությունը զարգացնելու եւ լարվածությունից ազատվելու համար։ Վերոնշյալ բոլոր առավելությունների շնորհիվ երեխաները քաղում են նաեւ հոգեբանական օգուտներ, երբ սկսում են ընդունել եւ սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան ու տեսնել լավը նաեւ ուրիշների մեջ: Սկսում են կենտրոնանալ, հանգստացնել միտքը եւ տեղյակ լինել իրենց բնածին հնարավորությունների մասին։
Նյութի հեղինակ՝ Սարինե Մամիկոնյան, «My Yoga Center»: