Ինչպե՞ս խոսել երեխայի հետ սեռականության մասին │ MaPa.am

Ինչպե՞ս խոսել երեխայի հետ սեռականության մասին

սեռականություն

Ինչպե՞ս խոսել երեխայի հետ սեռականության մասին

Շատ հաճախ ծնողները կամ հարազատները չեն կողմնորոշվում, թե ինչպես խոսել, ինչ ասել եւ ինչպես դա ասել, որի  արդյունքում որոշում են լռել: Սա ամենեւին ճիշտ լուծում չէ, հակառակը` պետք է կարողանալ վստահության շրջանակ ստեղծել երեխայի եւ ծնողի միջեւ, տրամադրել ճիշտ եւ գրագետ տեղեկատվություն: Երբեք չի կարելի մերժել պատասխանել երեխաների հարցերին կամ մեղադրել նրանց` ծնողներին նմանատիպ հարցեր տալու համար: Նույնիսկ երեք տարեկան երեխայի մոտ են առաջանում հարցեր սեռականության վերաբերյալ, իսկ շարունակաբար պատասխան չստանալու դեպքում այլեւս կարող են չհարցնել և գտնել  իրենց  հարցերի պատասխաններն ուրիշներից կամ ուրիշ տեղերից: Պետք է հիշել, որ հարցն իր մեջ չի պարունակում այլ մտքեր, շատերը վախենում են, որ իմանալով թե ինչ է սեռական հարաբերությունը, երեխան կցանկանա փորձել այն, սակայն փորձը ցույց է տվել հակառակը: Դա սովորական հետաքրքրություն է: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ այդ հարցում.

  • Կարեւոր է տիրապետել ճիշտ տեղեկատվության եւ ազատ խոսել, չկաշկանդվել եւ չամաչել:

  • Երբեք չքննադատել տրված հարցի համար, քաջալերել եւ խթանել հնչեցնել իրենց հուզող ու անհանգստացնող բոլոր հարցերը:

  • Լավ է, երբ շուտ ես սկսում խոսել երեխաների հետ սեռականության մասին, բայց եթե ուշացնում եք կարեւորը սկսելն է, երբեք ուշ չէ:

  • Սկզբում հնարավոր է երեխայի հետ շփման ժամանակ առաջանա անհարմարության զգացում, սակայն ժամանակի ընթացքում խոսակցությունը կդառնա ավելի հեշտ:

Կան բազմաթիվ ճանապարհներ խոսակցությունը սկսելու համար: Օրինակ հեռուստատեսությամբ կարող է ինչ-որ երգ կամ հաղորդում լինել դեռահասության մասին, մարմնի կառուցվածքի կամ հղի կնոջ մասին: Այս բոլոր օրինակները լավ առիթներ են խոսակցություն սկսելու համար: Ահա մի օրինակ, թե ինչպես է հայրը սեռականության մասին խոսելու վստահություն ձեռք բերում իր աղջկա մոտ:
Աղբյուրը՝  serakanutyun.org