Բաղադրիչներ`
1 հասած բանան,
400 գր անյուղ կաթ,
Սառույց,
2 թեյի գդալ մեղր:
Պատրաստման եղանակ՝
Բանանը, մեղրը, սառույցը դրեք բլենդերի մեջ, վրան ավելացրեք կաթը եւ միացրեք սարքը։ Պետք է միասեռ զանգված ստացվի։
Լցրեք բաժակների մեջ։ Կարելի է մատուցել սառը վիճակում նախաճաշին կամ կեսօրից հետո։