ԱՆՎԵՐԱՊԱՀ ՍԵՐ
Մայրական սերը, իրականում, երեխայի հետ չի ծնվում: Շատ մայրիկներ երեխայի կյանքի առաջին ամիսներին նոր-նոր սովորում են սիրել այդ փոքրիկ, անպաշտպան և անհասկանալիորեն անվերջ ճչացող արարածին, որը միայն անհարմարություն ու տհաճություն է առաջացնում: Իհարկե, քիչ մայրիկներ են խոստովանում դա, սակայն հաճախ քիչ է մնացել մի լավ թափահարեն այդ ծվծվանին 
Պետք չէ մեղադրեք ինքներդ ձեզ, եթե հայտնվել եք նման իրավիճակում: Գաղտնիք չէ, որ բոլոր մայրիկներն էլ, թեկուզ մեկ անգամ, ունեցել են այդ ապրումները: Դա, նույնիսկ, իր հիմնավոր պատճառաբանությունն ունի: Այսպես, երիտասարդ հղի կինը մինչև ծննդաբերությունը շրջապատված է եղել ընտանիքի, հարազատների, միջավայրի համընդհանուր ուշադրությամբ: Երեխայի ծնունդն էլ համընդհանուր ուրախուրյան առիթ էր: Սակայն, կրքերը խաղաղվեցին, ամենքն իր գործով է զբաղված ու, կարծես, չեն էլ նկատում հոգնատանջ մայրիկին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես, դու քո փոքրիկի հետ ոչ ոքի պետք չես: Ավելին, բոլորը վազքի մեջ են, կյանքը եռում է շուրջդ, բայց դու կապվել ես այդ արարածի մահճակալին, վերջ ազատությանը….Անգամ ուզածիդ չափ լացել չես կարող…
Սա կոչվում է ‹‹հետծննդաբերական ընկճախտ (դեպրեսիա)››: Դա բոլորի մոտ էլ լինում է, թեև յուրաքանչյուրի մոտ յուրովի: Դա առավել խիստ է դրսևորվում առաջին երեխայի ծնունդից հետո: Հետագայում՝ մյուս երեխաների ծնունդից հետո ընկճվածության զգացողությունը կամաց-կամաց թուլանում է:
Մենք՝ մեծերս, այս հրեշտակներից սովորելու բան ունենք: Բայց մենք ի՞նչ ենք անում: Վերցնում ու ջարդ ու փշուր ենք անում այդ սերը մեր գոռգոռոցներով, հայհոյանքներով ու պատեհ ու անպատեհ պատիժներով: Կյանքում շատ մանրուքներ կան, որոնք մեզ անկարևոր են թվում, բայց փշրում են երեխայի սերը ծնողի հանդեպ: Երբ երեխան դեռահաս է դառնում, հնարավոր է, որ այդ մեծ սիրուց ոչինչ կամ գրեթե ոչինչ չի մնում:
Խնդիրը նրանում է, որ երեխաների մտածողությունը մեծերի նման կոնկրետ չի, այլ կերպարային է, և այդ կերպարը ավելի շատ կարող է վախեցնել ու հիասթափեցնել նրան, քան մենք կարող ենք ենթադրել: Պատկերացնենք երեխայի էմոցիաները, երբ նա տեսնում է, թե ինչպես է իր մայրիկը բղավում վաճառողի կամ հերթի մեջ խցկվող մեկի վրա, ինպես է ‹‹մուննաթով›› խոսում իր մոր հետ հեռախոսով: Կամ պատկերացրեք զգայուն երեխայի ապրումները, երբ տեսնում է, թե ինչպես է ճմռթած խալաթով և դիմակը դեմքին մայրիկը քայլում տնով մեկ:
Եկեք խնայենք ու սիրենք մեր բալիկներին, չէ որ նրանք մեզ սիրում են ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ:
Սկզբնաղբյուրը՝ aibengim.do.am