2018թ մայիսի 7-ին կայացավ «mapa.am» մանկական տեղեկատվական պորտալի և ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի հետ համատեղ «Ամեն ինչ ՀՀ-ում երեխաների պատվաստման մասին» սեմինարը: Սեմինարի ընթացքում ծնողները հստակ պատկերացում կազմեցին ՀՀ-ում իրականացվող պատվաստումների մասին՝ սկսած պատվաստանյութերի ՀՀ տարածք ներմուծման պահից , վերջացրած դրանց պահպանման պայմաններով: Սեմինարն ինտերակտիվ բնույթ ուներ, որի ընթացքում ծնողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը և մտահոգությունները: Սեմինարի ավարտին բոլոր հարցերը պարզաբանվեցին մասնագետների կողմից: Սեմինարը վարում էին՝ ✅Գայանե Սահակյանը , ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար , ✅Բիրիջիդա Սիմոնյանը , Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մանկաբույժ, ✅Սվետլանա Գրիգորյանը, Հիվանդությունների Վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունիզացիայի բաժնի պետ, ✅Մարինե Կիրակոսյանը, Հիվանդությունների Վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մանկաբույժ: